17 11 2020

Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում. գործընթացը ղեկավարում է  դատավոր Կարեն Ֆարխոյանը

Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում. գործընթացը ղեկավարում է  դատավոր Կարեն Ֆարխոյանը

 

Տելեգրամյան Mediaport ալիքը հայտնում է.

«Նիկոլ Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում. գործընթացը ղեկավարում է  դատավոր Կարեն Ֆարխոյանը

Երկու օր է՝ դատավոր Ֆարխոյանը Փաշինյանի անունից հանդիպումներ  է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ երբ դատախազությունը ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք:

Երեկ, ուշ գիշերին դատավոր Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն.

  1. Աննա Դանիբեկյանը,
  2. Մնացական Մարտիրոսյանը,
  3. Գագիկ Պողոսյանը,
  4. Վաչե Մարգարյանը։

Ֆարխոյանը հայտնել, որ կան ևս 2 դատավորներ՝ Մահվել Շահվերդյանը և Արտակ Թադևոսյանը, որոնք դեռևս կամուկացի մեջ են, սակայն եթե ԱԱԾ-ն կարողա բավարար կոմպրոմատներ հավաքել, ապա նրանք նույնպես կմիանան այդ ցանկին:

Քիչ առաջ դատավորների ցուցակը փոխանցել է դատախազություն, որտեղ  աշխատանքներ են տարվում միջնորդությունները Կ. Ֆարխոյանին և նրա ներկայացրած ցանկում եղած դատավորներին մակագրելու ուղղությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ